Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի անհատականացված բուժումն արդյունավետ է. news.am

Քաղցկեղի անհատականացված բուժումն արդյունավետ է. news.am

Արդյո՞ք անհատականացված բուժումը, որն ուռուցքային հիվանդին նշանակվում է հաշվի առնելով ուռուցքի գենետիկական առանձնահատկությունները, ավանդական ընթացակարգերից ավելի արդյունավետ է:  Այդ հարցին պատասխան փորձել են գտնել ֆրանսիացի գիտնականները Ժան-Շառլ Սորիայի ղեկավարությամբ: 

Նրանք վերլուծել են տարբեր տեղայնությամբ տարածված ուռուցքներով` թոքերի, կրծքագեղձի, գլխի եւ պարանոցի, շագանակագեղձի, միզապարկի, աղիների եւ ստամոքսի, 1110 մարդու հիվանդության պատմությունը: Հետազոտությանը մասնակցել են հիվանդներ, ովքեր բուժման արդեն երեք մոտեցում են փորձարկել, եւ նրանք, ում բժիշկները չեն կարողացել այլ թերապիա նշանակել:

Նրանցից 199-ը գենետիկական սքրինինգ է անցել, որի արդյունքում անհատականացված բուժում է նշանակվել: Կարծիք կա, որ ուռուցքի առաջացման համար մեղավոր մուտացիաների հայտնաբերումը թույլ է տալիս ուղղորդված ազդեցության դեղեր ընտրել, որոնք արդյունավետորեն հաղթահարում են հենց այդ նորագոյացությունները: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն հիվանդների մոտ, որոնց համար հենց այդպիսի բուժում են ընտրել, հիվանդության չկրկնվելու ժամանակահատվածը  30 տոկոսով ավելի երկար է տեւել, քան նրանց մոտ, ում բուժման համար ստանդարտ ընթացակարգեր են կիրառվել:

Հետազոտողները եզրակացրել են, որ անհատականացված բուժումն, իրոք, օգնում է ուռուցքային հիվանդներին, ընդ որում` քաղցկեղի տարբեր ձեւերի դեպքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. az-germany.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ